Ֆինլանդիայի մայրաքաղաք Հելսինկիում օգոստոսի 10-ին՝ Երևանի ժամանակով 23:00-ին, կկայանա ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի հանդիպումը Մադրիդի «Ռեալի» և Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» միջև։
Հեղինակավոր WhoScored կայքը ներկայացրել է թիմերի հավանական մեկնարկային կազմերը:
Հիշեցնենք, որ 2021/22 մրցաշրջանում «Ռեալը» հաղթող էր դարձել Չեմպիոնների լիգայում, «Այնտրախտը» նվաճել էր Եվրոպա լիգայի գավաթը:
«Արքայական» ակումբը ՈւԵՖԱ-ի սուպերգավաթակիր դարձել է 4 անգամ, Ֆրանկֆուրտ քաղաքը ներկայացնող թիմը նման հաջողություն չի գրանցել: