Logo

ՈՒԵՖԱ-ն չի նախատեսում այլ երկրներ տեղափոխել Ռուսաստանում սպասվող եվրագավաթային հանդիպումները

Հեղինակ
Հրայր Նազարյան
15:50 / 15.02.2022ՍՊՈՐՏ
ՈՒԵՖԱ 2022

Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միությունն առայժմ մտադիր չէ այլ երկիր տեղափոխել Ռուսաստանում նախատեսված միջազգային խաղերը՝ հաղորդում է Матч ТВ-ն։

«ՈՒԵՖԱ-ն ուշադիր հետևում է իրավիճակին և մշտական կապի մեջ է համապատասխան ազգային ասոցիացիաների ու ակումբների հետ։ Այս պահին բոլոր հանդիպումները նախատեսվում են անցկացնել՝ սահմանված ժամանակացույցին համապատասխան։ Իսկ աշխարհի առաջնության փլեյ-օֆֆի պատասխանատուն ՖԻՖԱ-ն է»,- լրատվամիջոցի հարցմանը պատասխանել են ՈՒԵՖԱ-ից։

Առայժմ չի քննարկվում նաև մայիսի 28-ին Սանկտ Պետերբուրգում նախատեսված Չեմպիոնների լիգայի եզրափակիչ հանդիպումը տեղափոխելու հարցը։

Ավելի վաղ բրիտանական լրատվամիջոցները հայտնել էին, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակասությունների կտրուկ սրման դեպքում ՈՒԵՖԱ-ն կարող է տեղափոխել «Սպարտակի» և «Զենիթի» մասնակցությամբ Եվրոպա լիգայի հանդիպումները, ինչպես նաև Ռուսաստանի և Լեհաստանի հավաքականների միջև աշխարհի առաջնության անցումային խաղը։

Արդեն փետրվարի 17-ին «Զենիթը» սեփական դաշտում ընդունելու է իսպանական «Բետիսին», իսկ դրանից ուղիղ մեկ ամիս անց Մոսկվայում Եվրոպայի լիգայի 1/8 եզրափակիչի տնային հանդիպում է անցկացնելու «Սպարտակը»։ Մարտի 24-ին դարձյալ Մոսկվայում ասպարեզ են ելնելու Ռուսաստանի և Լեհաստանի ընտրանիները։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ