ՈՒԵՖԱ-ն ռուս-ուկրաինական հակամարտության ֆոնին կքննարկի ռուսական ակումբների հետագա մասնակցությունը եվրագավաթներին՝ հաղորդում է ESPN-ը։
Այս հարցի քննարկումը տեղի կունենա ֆուտբոլային կառույցի՝ վաղը հրավիրած Գործադիր կոմիտեի նիստի ժամանակ:
Դրանից բացի, ՖԻՖԱ-ն հետևում է իրավիճակի զարգացմանը, քանի որ աշխարհի 2022 թվականի առաջնության որակավորման փլեյ-օֆֆ փուլի Ռուսաստանի և Լեհաստանի հավաքականների միջև կիսաեզրափակիչ հանդիպումը պետք է անցկացվի Մոսկվայում:
Աղբյուրի փոխանցմամբ՝ Չեմպիոնների լիգայի եզրափակիչն անպայման կտեղափոխվի Սանկտ Պետերբուրգից։
Հիշեցնենք՝ այսօր՝ երեկոյան Սանկտ Պետերբուրգի «Զենիթը» Եվրոպա լիգայի 1/16 եզրափակիչի պատասխան հանդիպումը կանցկացնի իսպանական «Բետիսի»։ Մոսկվայի «Սպարտակն» ավելի ուշ կխաղա նույն մրցաշարի 1/8 եզրափակիչում:


