Logo

ՈւԵՖԱ-ն տուգանել է 8 ակումբի

Հեղինակ
Վարդան Ղազարյան
20:14 / 02.09.2022ՍՊՈՐՏ
null

8 ակումբ, ներառյալ ֆրանսիական ՊՍԺ-ն ու Թուրինի «Յուվենտուսը», տուգանվել են ֆինանսական արդար խաղի կանոնները խախտելու համար, հայտնում է PSG Talk-ը։

ՈւԵՖԱ-ն ամենաշատը տուգանել է փարիզյան ակումբին՝ 10 միլիոն եվրո։ Իտալական «Ռոման» տուգանվել է 5 միլիոնով, Միլանի «Ինտերը»՝ 4 միլիոնով, Թուրինի «Յուվենտուսը»՝ 3,5 միլիոնով, գործող չեմպիոն «Միլանը»՝ 2 միլիոնով, թուրքական «Բեշիկթաշը»՝ 600 հազար եվրոյով, ֆրանսիական «Մարսելն» ու «Մոնակոն»՝ 300-ական հազար եվրոյով։

Հաշվետվությունը ներառել է 2018, 2019, 2020, 2021 և 2022 թվականների ֆինանսական տարիները։ 2020-2021 մրցաշրջանում կորոնավիրուսի համավարակի հետ կապված հատուկ կանոններ էին գործում և այդ ժամանակահատվածում ակումբները պետք է կրճատեին ծախսերը։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ