Logo

UFC. Անպարտելի Խամզաթ Չիմաևի մրցակիցը

19:15 / 20.07.2023Խառը մենամարտեր
Պաշտոնական
null

UFC-ն պաշտոնապես ներկայացրել է հոկտեմբերի 21-ին Արաբական Միացյալ Էմիրությունների մայրաքաղաք Աբու-Դաբիում կայանալիք UFC 294 մրցաշարի գլխավոր մենամարտերը:

Շվեդիայի ներկայացուցիչ, անպարտելի Խամզաթ Չիմաևն ուժերը կչափի բրազիլացի Պաուլո Կոստայի հետ:

29-ամյա Չիմաևն MMA-ում անցկացրել է 12 մենամարտ, գրանցել նույնքան հաղթանակ (6 նոկաուտ): 32-ամյա Կոստան պրոֆեսիոնալ օկտագոն է դուրս եկել 16 անգամ, տարել 14 հաղթանակ (11 նոկաուտ) ու կրել 2 պարտություն:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ թեթև քաշային կարգում գործող չեմպիոն, Ռուսաստանի ներկայացուցիչ Իսլամ Մախաչևը UFC 294 մրցաշարում ռևանշ մենամարտ կանցկացնի նախկին չեմպիոն, բրազիլացի Չարլզ Օլիվեյրայի հետ, որին հաղթել էր UFC 280-ում:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ