ԱՄՆ-ի Լաս Վեգաս քաղաքի T-Mobile արենայում հուլիսի 9-ին կկայանա UFC 290-ի մրցաշարը, որի ընթացքում տեղի կունենա չեմպիոնական գոտու 2 մենամարտ:
Կիսաթեթև քաշային կարգում գործող չեմպիոն, ավստրալացի Ալեքսանդր Վոլկանովսկին կփորձի տիտղոսը պաշտպանել Մեքսիկայի ներակայԱցուցիչ Յաիր Ռոդրիգեսի հետ մենամարտում:
Թեթևագույն քաշային կարգում չեմպիոն, մեքսիկացի Բրենդոն Մորենոն ուժերը կչափի բրազիլացի Ալեքսանդր Պանտոժայի հետ:
Միջին քաշային կարգում կմենամարտեն ավստրալացի Ռոբերտ Ուիտակերն ու Հարավաֆրիկյան Հանրապետությունը ներկայացնող Դրիկուս Դյու Պլեսին:
Մրցաշարի մեկնարկից առաջ կայացել է կշռման արարողությունն ու հայացքների մենամարտը:
UFC 290 մրցաշարը Երևանի ժամանակով 04:00-ից սկսած կցուցադրվի «Ֆասթ Սպորտ 1»-ի ուղիղ եթերում:


