Logo

UFC 298. Թոփուրիան տիտղոսային մենամարտում նոկաուտի է ենթարկել Վոլկանովսկիին

10:47 / 18.02.2024Խառը մենամարտեր
null

Իսպանիան ներկայացնող վրացի անպարտելի մարտիկ Իլիա Թոփուրիան Անահայմում կայացած UFC 298 մրցաշարի գլխավոր մենամարտում նոկաուտով հաղթել է ավստրալացի Ալեքսանդր Վոլկանովսկիին:

Թոփուրիան մենամարտի ելքը վճռել է երկրորդ ռաունդում: Այս հաղթանակի շնորհիվ վրացին նվաճել է UFC-ի կիսաթեթև քաշային կարգի չեմպիոնական գոտին, որը մինչև այս պատկանում էր Վոլկանովսկիին:

Թոփուրիայի կարիերայում սա 15-րդ հաղթանակն է, Վոլկանովսկին օկտագոնում անցկացրել է 30 մենամարտ, տարել 26 հաղթանակ և պարտվել չորս դիմակայությունում:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ