UFC-ի նախագահ Դանա Ուայթը բացահայտել է Լաս Վեգասում կայանալիք UFC 320-ի և Աբու Դաբիում կայանալիք UFC 321-ի գլխավոր իրադարձությունները, հայտնում է կազմակերպության մամուլի ծառայությունը:
UFC 320-ում հոկտեմբերի 4-ին միմյանց դեմ կմրցեն կիսածանր քաշային կարգի գործող չեմպիոն Մագոմեդ Անկալաևը և բրազիլացի Ալեքս Պերեյրան։
Թեթևագույն քաշային կարգի չեմպիոն, վրացի Մերաբ Դվալիշվիլին կմենամարտի ամերիկացի Քորի Սենդհագենի հետ, իսկ կիսածանր քաշային կարգի նախկին չեմպիոն Իրժի Պրոխազկան օկտագոնը կկիսի ամերիկացի Խալիլ Ռաունթրիի հետ։
UFC 321-ում էլ հոկտեմբերի 25-ին միմյանց դեմ կմրցեն ծանր քաշային կարգի գործող չեմպիոն Թոմ Ասպինալն ու Ֆրանսիայի ներկայացուցիչ Սիրիլ Գանը: Մենամարտը կլինի երեկոյի գլխավոր իրադարձությունը:
UFC-ն ցուցադրվում է «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների ուղիղ եթերում և Fast TV հավելվածում (iOS, Android):


