Logo

UFC. Ալենը տեխնիկական նոկաուտով հաղթել է Դե Ռիդերին

10:51 / 19.10.2025Խառը մենամարտեր
null

Վանկուվերում կայացած UFC-ի հերթական մրցաշարի գլխավոր մենամարտում օկտագոն են դուրս եկել միջին քաշային կարգի մարտիկներ Ռենյե դե Ռիդերը և Բրենդան Ալենը:

Ամերիկացի մարտիկը չորրորդ ռաունդում տեխնիկական նոկաուտով հաղթել է նիդերլանդցի Դե Ռիդերին: Ալենը տարել է 26-րդ հաղթանակն օկտագոնում, նաև ունի 7 պարտություն: Դե Ռիդերի երրորդ պարտությունն է, ունի նաև 21 հաղթանակ:

Օրվա երկրորդ կարևոր մենամարտում էլ կիսամիջին քաշային կարգում Մայք Մելոթը մրցավարների միաձայն որոշմամբ հաղթել է Կևին Հոլանդին: 

UFC-ի մրցաշարերը ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր մենամարտերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOSAndroid):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ