Բրազիլացի մարտիկ Ալեշանդրե Պանտոժան UFC 310-ի գլխավոր մենամարտում հաղթել է ճապոնացի Ասակուրա Կային և պաշտպանել թեթևագույն քաշային կարգի չեմպիոնությունը:
Երկրորդ ռաունդում 34-ամյա մարտիկը խեղդող հնարքով վաղաժամ հաղթանակի է հասել:
Սա բրազիլացու 29-րդ հաղթանակն է օկտագոնում, նաև ունի 5 պարտություն: Կայիի համար էլ 5 պարտությունն է, ունի 21 հաղթանակ: