Logo

UFC. Անպարտելի Չիմաևի մարզիչը պատահաբար բացահայտել է նրա հաջորդ մրցակցին

16:43 / 11.07.2023Խառը մենամարտեր
null

UFC-ի անպարտելի մարտիկ Խամզաթ Չիմաևի մարզիչ Ազամատ Դուգուլուբովը պատահաբար բացահայտել է իր սանի հաջորդ մրցակցին:

Մարզիչը հրապարակել է UFC-ի մենամարտ դիտելու լուսանկար, որտեղ մարտիկների անունները քողարկված են եղել: 

«Արդեն ուսումնասիրում եմ «Բորզի» հաջորդ մրցակցին»,- լուսանկարին կից գրել է Դուգուլուբովը:

Երկրպագուներին հաջողվել է պարզել, որ լուսանկարը ամերիկացի Ջարեդ Կանոնիրի և իտալացի Մարվին Վետորիի միջև մենամարտից է:

Ամենայն հավանականությամբ, Շվեդիան ներկայացնող Չիմաևի հաջորդ մրցակիցը կլինի Ջարեդ Կանոնիրը, որն այդ մենամարտում մրցավարների միաձայն որոշմամբ հաղթել էր իտալացուն:

Հիշեցնենք, որ Խամզաթ Չիմաևը MMA-ում անցկացրել է 12 մենամարտ ու տարել նույնքան հաղթանակ (6 նոկաուտ):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ