UFC-ի հայ մարտիկ Արման Ծառուկյանը հերթական անգամ մարտահրավեր է նետել թեթև քաշային կարգում գործող չեմպիոն, Ռուսաստանը ներկայացնող Իսլամ Մախաչին:
«Եկել է լիարժեք մարզումային պատրաստությամբ ռևանշի ժամանակը»,- սոցցանցերում գրել է հայ մարտիկը:
Հիշեցնենք, որ Լաս Վեգասում հունիսի 18-ին կայացած UFC Vegas 75 մրցաշարում Արման Ծառուկյանը երրորդ ռաունդում տեխնիկական նոկաուտով հաղթել էր բրազիլացի Ժոակիմ Սիլվային ու ռևանշ մենամարտի հրավիրել Իսլամ Մախաչևին, որին պարտվել է UFC-ում նորամուտի մենամարտում:
26-ամյա Ծառուկյանը պրոֆեսիոնալ օկտագոնում անցկացրել է 23 մենամարտ, տարել 20 հաղթանակ և կրել երեք պարտություն:


