Հայ մարտիկ Արմեն Պետրոսյանը UFC Vegas 86 մրցաշարում պարտվել է բրազիլացի Ռոդոլֆո Վիեյրային:
Միջին քաշային կարգի մենամարտի ելքը վճռվել է առաջին ռաունդում, որի ավարտից վայրկյաններ առաջ Վիեյրան խեղդող հնարքով ստիպել է Պետրոսյանին հանձնվել:
Սա 32-ամյա հայ մարտիկի համար երկրորդ պարտությունն է UFC-ում, նա ունի նաև երեք հաղթանակ:


