Սան Անտոնիոյում կայացած UFC Fight Night 259-ի գլխավոր մենամարտում օկտագոն են դուրս եկել կիսաթեթև քաշային կարգի մարտիկներ Դիեգո Լոպեսն ու Ժան Սիլվան: Երկրորդ ռաունդում Լոպեսը նոկաուտի է ենթարկել Սիլվային:
Բրազիլացին օկտագոնում ունի 27 հաղթանակ և 7 պարտություն: Մյուս բրազիլացին` Սիլվան, գրանցել է 16 հաղթանակ և երեք պարտություն:
UFC-ն ցուցադրվում է «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում և Fast TV հավելվածում (iOS, Android):


