Ատլանտայում կայացած UFC-ի հերթական մրցաշարում հայ մարտիկ Էդմեն Շահբազյանը միջին քաշային կարգում մենամարտել է ԱՄՆ-ի ներկայացուցիչ Անդրե Պետրոսկիի դեմ և հաղթել մրցավարների միաձայն որոշմամբ:
Մենամարտը երկրորդն էր Շահբազյանի համար 2025 թվականին: Հայ մարտիկը նախորդում ևս հաղթել էր: 27-ամյա Շահբազյանը 15 հաղթանակ և 5 պարտություն ունի օկտագոնում:
Գլխավոր մենամարտը կայացել է կիսամիջին քաշային կարգում. Կամարու Ուսմանը մրցավարների միաձայն որոշմամբ հաղթել է Խոակին Բաքլիին: Ուսմանն օկտագոն է վերադարձել երկու տարվա ընդմիջումից հետո: 38-ամյա ամերիկացին նախորդ երեք մենամարտերում պարտվել էր:
Ուսմանը 21 հաղթանակ և չորս պարտություն ունի օկտագոնում: Բաքլին 21 հաղթանակ և 7 պարտություն ունի մինչև այժմ: