UFC-ի միջին քաշային կարգում ելույթ ունեցող ամերիկահայ մարտիկ Էդմեն Շահբազյանը (12-3) հաջորդ մենամարտը կանցկացնի մայիսի 20-ին։ ԱՄՆ-ի Լաս Վեգաս քաղաքում կայանալիք UFC Fight Night մրցաշարում 25-ամյա մարտիկը կմենամարտի ամերիկացի Էնթոնի Էրնանդեսի (10-2) հետ, հայտնում է EPSN-ը։
Էդմեն Շահբազյանը նախորդ մենամարտն անցկացրել էր դեկտեմբերի 10-ին Լաս Վեգասի T-Mobile Arena-ում կայացած UFC 282-ում, որտեղ երկրորդ ռաունդում տեխնիկական նոկաուտով հաղթել էր Դալչա Լունջամբուլային (11-6): Դրանից առաջ հայ մարտիկը կրել էր երեք պարտություն։
UFC-ում Շահբազյանը տարել է 5 հաղթանակ ու կրել 3 պարտություն։
Էնթոնի Էրնանդեսն օկտագոնում երեք անընդմեջ հաղթանակ է տարել, նախորդ մենամարտում նա 2022 թվականի սեպտեմբերի 17-ին երրորդ ռաունդում հաղթել էր Մարկ-Անդրե Բարիոյին (14-6):
Edmen Shahbazyan will fight Anthony Hernandez at UFC event on May 20th. (first rep. @bokamotoESPN) #UFC #MMA #UFCESPN #UFC2023 pic.twitter.com/YKg1pofOGY
— Marcel Dorff 🇳🇱🇮🇩 (@BigMarcel24) February 22, 2023


