Լաս Վեգասում կայացած UFC 282 մրցաշարի գլխավոր մենամարտը հաղթող չի ունեցել։ Կիսածանր քաշային կարգում թափուր գոտու համար մրցել են ռուս Մագոմեդ Անկալաևն ու նախկին չեմպիոն, Լեհաստանի ներկայացուցիչ Յան Բլախովիչը։ Գրանցվել է ոչ-ոքի։
Մրցավարներից մեկը հաղթանակը տվել է Անկալաևին, մյուսը՝ Բլախովիչին, իսկ երրորդ մրցավարը գրանցել է ոչ-ոքի:
30-ամյա Անկալաևը 20 մենամարտ է անցկացրել կարիերայի ընթացքում (18 հաղթանակ, 1 պարտություն, 1 ոչ-ոքի): 39-ամյա Բխախովիչը պրոֆեսիոնալ օկտագոն դուրս է եկել 39 անգամ, տարել 29 հաղթանակ, կրել 9 պարտություն, մեկ մենամարտ ավարտել ոչ-ոքի:
Հիշեցնենք, որ Մագոմեդ Անկալաևն ու Յան Բլախովիչը հնարավորություն էին ստացել անցկացնելու չեմպիոնական մենամարտ այն բանից հետո, երբ գործող չեմպիոն, լեհ Իրժի Պրոխազկան վնասվածք էր ստացել ու որոշել ազատել չեմպիոնական գոտին:




