UFC-ի ծանր քաշային կարգում գործող չեմպիոն, ամերիկացի մարտիկ Ջոն Ջոնսը խոսել է հայտնի ձեռնարկատերեր Իլոն Մասկի և Մարկ Ցուկերբերգի հավանական մենամարտի մասին:
«Դուք արդեն գիտեք, որ ես Մարկի թիմից եմ: Եթե մարզումներին պետք լինի թիմակից, ես պատրաստ եմ»,- գրել է Ջոնսը Թվիթերում:
Ավելի վաղ Իլոն Մասկը գրել էր, որ պատրաստ է մենամարտել Ցուկերբերգի հետ, ինչին ի պատասխան վերջինս առաջարկել էր ընտրել վայրը: Մասկը արագորեն պատասխանել էր՝ գրելով. «Ութանկյուն Վեգասում»:
Հիշեցնենք, որ Իլոն Մասկը Space X ընկերության հիմնադիրն ու գործադիր տնօրենն է, իսկ Մարկ Ցուկերբերգը՝ Facebook սոցիալական ցանցի համահիմնադիրն ու գլխավոր տնօրենը:


