UFC-ի ղեկավար Դեյն Ուայթը խոսել է ռուսաստանցի մարտիկ Իսլամ Մախաչևի և ավստրալացի Ալեքսանդր Վոլկանովսկիի միջև հավանական ռևանշ մենամարտ անցկացնելու մասին:
«Ի՞նչը կարող է ավելի լավ լինել, քան այն զգացողությունը, որ ամբողջ աշխարհը վիճում է ու քննարկում այդ սուպերմարտը: Բայց հիմա Յիր Ռոդրիգեսը ժամանակավոր չեմպիոն է և պետք է մենամարտի Վոլկանոսվկիի հետ: Տեսնենք՝ ում հետ կմրցի Իսլամը:
Երբ երկու մարտիկներն էլ ևս մեկ մենամարտ անցկացնեն, մենք կկազմակերպենք ռևանշը»,- ասել է Ուայթը՝ UFCVegas 70-ի մամուլի ասուլիսի ժամանակ:
Հիշեցնենք, որ փետրվարի 12-ին Մախաչևը մրցավարների միաձայն որոշմամբ հաղթել էր Վիլկանովսկիին և պաշտպանել UFC-ի թեթև քաշային կարգում աշխարհի չեմպիոնի տիտղոսը:
Իսլամ Մախաչևը MMA-ում անցկացրել է 25 մենամարտ և հաղթել 24-ում: Ալեքսանդր Վոլկանովսկիի հաշվին 25 հաղթանակ է 27 մարտից:


