Logo

UFC-ի՝ մարտիկների հետ պայմանագիր խզելու 3 ամենահայտնի դեպքերը

Հեղինակ
Մհեր Սարգսյան
14:00 / 18.03.2025Խառը մենամարտեր
null

Խառը մենամարտերի աշխարհում (MMA) մարտիկների պահվածքը թե՛ ութանկյան ներսում, թե՛ դրանից դուրս հաճախ էական ազդեցություն է ունենում նրանց կարիերայի վրա։ UFC-ն, որպես այս սպորտաձևի առաջատար կազմակերպություն, խստորեն հետևում է իր մարտիկների հեղինակությանը և հաճախ խզում է պայմանագրերը նրանց հետ, ովքեր խախտում են կանոնները կամ խաթարում առաջխաղացմանը: Երեք հայտնի դեպքեր, երբ UFC-ն խզել է մարտիկների պայմանագրերը նրանց պահվածքի կամ վիճելի հայտարարությունների պատճառով։

Ջոն Ջոնս

Չնայած ութանկյունում ակնառու նվաճումներին՝ Ջոն Ջոնսը բազմիցս հայտնվել է սկանդալների կենտրոնում։ Նա համարվում է MMA-ի պատմության մեջ մեծագույն մարտիկներից մեկը, սակայն նրա կարիերան խաթարվել է օկտագոնից դուրս բազմաթիվ խնդիրների պատճառով:

Ջոնսը բազմաթիվ խնդիրներ է ունեցել թմրանյութերի, հարբած վիճակում մեքենա վարելու և ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների հետ: 2015 թվականին նա զրկվեց UFC-ի կիսածանր քաշային կարգում տիտղոսից, երբ նրա մասնակցությամբ տեղի ունեցավ ավտովթար։

Թեև UFC-ն անմիջապես չխզեց պայմանագիրը Ջոնսի հետ, նրա պահվածքը բազմիցս կազմակերպությանը դրել է անհարմար դրության մեջ: 2021 թվականին՝ ընտանեկան բռնության և կնոջ նկատմամբ սպառնալիքների հերթական դեպքից հետո, UFC-ն որոշեց ժամանակավորապես հեռացնել նրան պայքարից, ինչը փաստացի նշանակում էր համագործակցության դադարեցում։ Բայց Ջոնսը 2023-ին վերադարձավ, այս անգամ ծանր քաշային կարգ։ Գանի հետ մենամարտում Ջենսը նվաճեց չեմպիոնական գոտին։ Հաղթանակից հետո ամերիկացի հսկան հայտարարեց, որ ինքն այսուհետև Աստծո հետ է, և բոլոր անախորժություններն անցյալում են։

Գրեգ Հարդի

NFL-ի նախկին խաղացող Գրեգն անցել է MMA-ին և պայմանագիր կնքել UFC-ի հետ: Այնուամենայնիվ, նրա անցյալն ու պահվածքն ութանկյունից դուրս շատ հակասություններ են առաջացրել:

MMA-ում կարիերան սկսելուց առաջ Հարդին 2014 թվականին մեղադրվում էր ընտանեկան բռնության համար: Թեև մեղադրանքները հետագայում հանվեցին, այնուամենայնիվ սև բիծ մնաց նրա հեղինակության վրա: UFC-ում նրան նաև բազմաթիվ առիթներով քննադատել են ոչ պրոֆեսիոնալ պահվածքի, այդ թվում՝ մենամարտի ժամանակ ինհալատոր օգտագործելու համար, որն արգելված է կանոններով։ 2022 թվականին UFC-ն որոշեց չերկարաձգել Հարդիի հետ պայմանագիրը՝ պատճառաբանելով նրա հակասական գործողությունները և կարիերայի առաջընթացի բացակայությունը: Շատ երկրպագուներ և փորձագետներ կարծում են, որ նրա անցյալն առանցքային դեր է խաղացել այս որոշման մեջ:

Կոդի Գարբրանդտ

UFC-ի նախկին չեմպիոնը նույնպես եղել է այն մարտիկների ցուցակում, որոնցից կազմակերպությունը որոշել է բաժանվել: Չնայած նրա գործն ավելի քիչ սկանդալային է, քան Ջոնսի կամ Հարդիի դեպքը, նրա պահվածքն ու հայտարարությունները որոշիչ եղան կարիերայում։

Գարբրանդտը հայտնի է շփման ագրեսիվ ձևով և այլ մարտիկների նկատմամբ հաճախակի սադրանքներով: 2021 թվականին նա հայտնվել է ուշադրության կենտրոնում սոցիալական ցանցերում մի շարք հակասական գրառումներ հրապարակելուց հետո: Այդ հրապարակումներն ընկալվել են որպես ռասիստական և վիրավորական:

Մի շարք կորուստներից և վատթարացող հեղինակությունից հետո UFC-ն 2021 թվականին որոշեց չերկարաձգել Գարբրանդտի հետ պայմանագիրը: Թեև կազմակերպությունը պաշտոնապես չի նշել պատճառը, շատերը դա կապում են վերջին մենամարտերում նրա պահվածքի և դրական արդյունքի բացակայության հետ: Ավելի ուշ պրոմոուշենը նորից վերադառնալու հնարավորություն տվեց Կոդիին՝ տրամադրելով նրան մենամարտ Տրևին Ջոնսի հետ։

UFC-ն, որպես համաշխարհային կազմակերպություն, պարտավորվում է պահպանել վարքագծի բարձր չափանիշներն իր մարտիկների շրջանում: Ջոն Ջոնսի, Գրեգ Հարդիի և Քոդի Գարբրանդտի դեպքերը ցույց են տալիս, որ նույնիսկ տաղանդավոր մարզիկները կարող են կորցնել իրենց պայմանագրերը սկանդալների և ոչ պատշաճ պահվածքի պատճառով։ Մարտիկների համար կարևոր է ոչ միայն ցուցադրել իրենց հմտություններն ութանկյունում, այլև պահպանել իրենց հեղինակությունը դրանից դուրս:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner
fastnews-ads-banner

Լրահոս

13:55 / 22.05.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
«Միլանը» ներկայացրել է նոր մրցաշրջանի համազգեստը

12:55 / 22.05.2025 • Ֆուտբոլ

Ռուբեն Ամորիմ. «Չեմ պատրաստվում արդարանալ, դա իմ ոճը չէ»

12:27 / 22.05.2025 • Բասկետբոլ

fastnews-video-icon
NBA. ««Ինդիանայի» ֆանտաստիկ քամբեքը «Նյու Յորքի» դեմ մրցավեճում

12:27 / 22.05.2025 • Ֆուտբոլ

Պոստեկողլու. «Դեռևս հունվարին որոշում էի կայացրել, որ այս տիտղոսը մերն է լինելու»

11:51 / 22.05.2025 • Ֆուտբոլ

Հարի Քեյնը շնորհավորել է «Տոտենհեմին»

11:26 / 22.05.2025 • Ֆուտբոլ

Կառլոս Կազեմիրոն եվրագավաթային եզրափակիչում առաջին պարտությունն է կրել

10:59 / 22.05.2025 • Ֆուտբոլ

Բրունու Ֆերնանդեշն աջակցել է Ռուբեն Ամորիմին

10:26 / 22.05.2025 • Ֆուտբոլ

Ռուբեն Ամորիմ. «Մենք երկու ծրագիր ունենք տրանսֆերային պատուհանի համար»

00:58 / 22.05.2025 • Ֆուտբոլ

fastnews-video-icon
«Տոտենհեմը»՝ Եվրոպա լիգայի հաղթող

00:16 / 22.05.2025 • Ֆուտբոլ

fastnews-video-icon
Լիգա 1-ի անցումային փլեյ-օֆֆի առաջին խաղում հաղթող չեղավ

23:53 / 21.05.2025 • Ֆուտբոլ

Cadena Ser. Նունյեսը համաձայնել է տեղափոխվել «Աթլետիկո»

23:23 / 21.05.2025 • Ֆուտբոլ

Եվրո-2028-ի ընտրական մրցաշարի ձևաչափը

Պաշտոնական
22:51 / 21.05.2025 • Ֆուտբոլ

fastnews-video-icon
Ռոնալդուի 935-րդ գոլն ու «Ալ Նասրի» հաղթանակը

22:08 / 21.05.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
fastnews-video-icon
«Բարսելոնան» ու Ֆլիկը նոր պայմանագիր են կնքել

Պաշտոնական
21:46 / 21.05.2025 • Ֆուտբոլ

ԵԼ. «Տոտենհեմ» - «Մանչեսթեր Յունայթեդ». Մեկնարկային կազմերը

21:21 / 21.05.2025 • Ֆուտբոլ

As. Էնդրիկը բաց կթողնի աշխարհի ակումբային առաջնությունը

20:56 / 21.05.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
Հարի Քեյնը` Բունդեսլիգայի 2024/25 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ

20:15 / 21.05.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
Էդգար Նավասարդյանն առաջին անգամ նոր ակումբի մեկնարկային կազմում է

19:54 / 21.05.2025 • Ֆուտբոլ

Ռոնալդինյո. «Յամալի մակարդակը թույլ է տալիս հավակնել «Ոսկե գնդակին»»

19:22 / 21.05.2025 • Թենիս

fastnews-video-icon
Ժնև. Խաչանովը հաղթել է անավարտ մնացած մրցախաղում

18:49 / 21.05.2025 • Ֆուտբոլ

Էնրիկե. «Սա վերջին տարիների լավագույն եզրափակիչն է»

18:42 / 21.05.2025 • Ֆուտբոլ

Եթե Նիկո Ուիլյամսը տեղափոխվի «Ռեալ», հարձակման գծից ֆուտբոլիստ կհեռանա

17:55 / 21.05.2025 • Ֆուտբոլ

2 առաջարկ Կևին Դե Բրույնեի համար. նա շուտով որոշում կկայացնի

17:35 / 21.05.2025 • Ֆուտբոլ

Ռոմանո. Լուկաս Վասկեսի ապագայի վերաբերյալ կա վերջնական որոշում

17:07 / 21.05.2025 • Բասկետբոլ

Բասկետբոլի Հայաստանի հավաքականի հայտացուցակը

16:56 / 21.05.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
Ազգերի լիգա. Ֆրանսիայի հավաքականի հայտացուցակը

16:31 / 21.05.2025 • Ֆուտբոլ

Կազեմիրո. «Սա կարիերայիս լավագույն մրցաշրջաններից է»

16:20 / 21.05.2025 • Ֆուտբոլ

La Ser. Յամալի գործակալությունն աշխատավարձի բարձրացում է պահանջում «Բարսելոնայից»

15:58 / 21.05.2025 • Ֆուտբոլ

Դիդայի՝ «Ոսկե գնդակը» հաղթելու անակնկալ թեկնածուն

15:33 / 21.05.2025 • Ֆուտբոլ

Ռոդրիգոյին ձեռք բերելու նոր թեկնածուն

15:14 / 21.05.2025 • Ֆուտբոլ

Ռոնալդինյո. «Ես ու Մեսին մտել ենք պատմության մեջ, այժմ Յամալի ժամանակն է»

14:55 / 21.05.2025 • Ֆուտբոլ

Լոնդոնյան երկու գրանդ հետաքրքրված է Էնթոնի Գորդոնով

14:39 / 21.05.2025 • Ֆուտբոլ

Գվարդիոլայի պայմանը՝ «Սիթիում» մնալու համար

14:15 / 21.05.2025 • Ֆուտբոլ

«Բավարիան» լուրջ մրցակից ունի Վիրցի տրանսֆերի հարցում

13:45 / 21.05.2025 • Ֆուտբոլ

The Sun. Էշպիրիտու Սանտուն կարիերան կարող է շարունակել Իտալիայում

13:24 / 21.05.2025 • Ֆուտբոլ

Ռոնալդուն «բացահայտել» է, որ կենսաբանորեն 11 տարով երիտասարդ է

13:05 / 21.05.2025 • Ֆուտբոլ

Մոուրինյոն արձագանքել է Պորտուգալիայի հավաքականը գլխավորելու շշուկներին

12:24 / 21.05.2025 • Ֆուտբոլ

Ջուդ Բելինգհեմը կվիրահատվի

11:55 / 21.05.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
Մրցաշրջանի թիմը՝ ըստ The Athletic-ի

11:17 / 21.05.2025 • Տրանսֆերներ

«Ռեալն» ուշադրությունը սևեռել է Բունդեսլիգայի տաղանդի վրա

fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ