Logo

UFC-ի նախագահը կանխատեսել է լիգայի ապագա աստղերին

14:25 / 14.09.2023Խառը մենամարտեր
null

UFC-ի նախագահ Դանա Ուայթը կանխատեսել է, թե որ մարտիկները կարող են դառնալ պրոմոուշենի գլխավոր աստղերը։

«Այս պահին կան մի քանի մարտիկներ, որոնք կարող են դառնալ UFC-ի գլխավոր աստղերը։ Խամզատ Չիմաևը մեծ աստղ է։ Շուտով նա կարող է մենամարտել տիտղոսի համար։ Կա նաև Շոն Օ՛Մելին, որը վերջերս է նվաճել տիտղոս։ Կնշեմ նաև Շոն Սթրիքլենդին։ Մեկ տարի առաջ բոլորը թքած ունեին նրա վրա, իսկ հիմա նա լիգայի ամենավառ մարտիկներից է»,- Դանա Ուայթի խոսքը մեջբերում է Adam's Apple-ը։

Հիշեցնենք, որ UFC-ի նախորդ մրցաշարը կայացել էր այս հանգստյան օրերին Սիդնեյում։ UFC 293-ի գլխավոր մենամարտում միջին քաշային կարգում (մինչև 84 կգ) գործող չեմպիոն Իսրայել Ադեսանյան միավորներով պարտվել էր ամերիկացի Շոն Սթրիքլենդին՝ երկրորդ անգամ կորցնելով տիտղոսը։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ