Logo

UFC-ի նախագահը նշել է Մախաչև - Մադալենա տիտղոսային մենամարտի վայրը

00:26 / 29.06.2025Խառը մենամարտեր
null

UFC-ի ղեկավար Դանա Ուայթը հայտարարել է, որ կիսամիջին քաշային կարգի տիտղոսի համար մենամարտը, որտեղ օկտագոն դուրս կգան ռուսաստանցի Իսլամ Մախաչևն ու ավստրալացի Ջեք Դելա Մադալենան, կանցկացվի Նյու Յորքում կայանալիք մրցաշարում, հաղորդում է FightTime-ը:

Մրցաշարի անցկացման ժամկետը դեռևս հայտնի չէ:

«Երբ մենք մրցաշար ենք անցկացնում Նյու Յորքում՝ «Մեդիսոն Սքուեր Գարդենում», միշտ հատուկ իրադարձություն է լինում: Կարծում եմ, որ այս մենամարտը կատարյալ է նման շոուի համար»,- ասել է Ուայթը։

Մայիսին Մախաչևը հրաժարվել էր թեթև քաշային կարգի չեմպիոնական գոտուց, որպեսզի հնարավորություն ստանա մենամարտելու կիսամիջին քաշային կարգի տիտղոսի համար:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ