UFC-ի թեթևագույն քաշային կարգի նախկին կրկնակի չեմպիոն Դեյվեսոն Ֆիգեյրեդուն ավտովթարի է ենթարկվել, հաղորդում է mmafighting-ը:
Վթարը տեղի է ունեցել Բրազիլիայում։ Բրազիլացի մարտիկն իր Land Rover-ով հարվածել է մեկ այլ մեքենայի, ինչի հետևանքով այն դուրս է եկել ճանապարհից և շրջվել:
Ֆիգեյրեդուի խոսքով՝ մեկ այլ վարորդ կողքից հարվածել է իր ավտոմեքենային, ինչի հետևանքով կորցրել է կառավարումը և բախվել այլ մեքենայի:
Մարտիկը թեթև վնասվածքներ է ստացել, մյուս մեքենայի վարորդը ևս չի տուժել:
UFC-ի մրցաշարերը ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր մենամարտերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):


