Logo

UFC-ի նախկին չեմպիոն. «Պորյեն բոլորին օգնեց հակաթույն գտնել դաղստանցիների դեմ»

11:47 / 04.06.2024Խառը մենամարտեր
null

UFC-ի նախկին չեմպիոն Էդի Ալվարեսը մեկնաբանել է ամերիկացի Դասթին Պորյեի և փրոմոուշենի թեթև քաշային կարգի չեմպիոն Իսլամ Մախաչևի միջև կայացած մենամարտի արդյունքը:

«Պորյեն հիանալի մարզավիճակում էր, նա կենտրոնացած և հավաքված էր: Յուրաքանչյուր ռաունդից հետո նա նոր էներգիայով էր շարունակում: Նույնիսկ այն դեպքում, երբ Մախաչևը շահեկան դիրքում էր, Դասթինը խուճապի չէր մատնվում, կարգավորում էր շնչառությունը և շարունակում էր նոր ուժով: Պորյեն կարող էր իր սցենարով ավարտել ռաունդը, բայց չափից ավելի էներգիա էր ծախսել: Մախաչևը վարպետորեն ավարտեց մենամարտը: Դաղստանցիները հանելուկ են, բայց Դասթինը բոլորին օգնեց հակաթույն գտնել նրանց դեմ»,- 40-ամյա մարտիկի խոսքը մեջբերում է MMA Hour-ը:

Հիշեցնենք, որ Նյու Ջերսիում կայացած UFC 302-ի գլխավոր մենամարտում Իսլամ Մախաչևը երրորդ անգամ էր պաշտպանել է UFC-ի թեթև քաշային կարգի չեմպիոնական գոտին:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ