Logo

UFC-ի նախկին չեմպիոնը վերսկսել է մարզումները մեկամյա որդու մահից հետո

16:15 / 02.07.2024Խառը մենամարտեր
null

UFC-ի գերծանր քաշային կարգի նախկին չեմպիոն Ֆրենսիս Նգանուն վերադարձել է մարզումներին։

Կամերունցի մարտիկն ապրիլից դադարեցրել էր ինտենսիվ մարզումները մեկամյա որդու՝ Կոբիի մահվանից հետո։ Նգանուն ցանկանում է հաջորդ մենամարտը նվիրել որդու հիշատակին, հաղորդում է MMA Hour-ը։

Ֆրենսիս Նգանուի մարզիչ Էրիկ Նիկսիկը հույս է հայտնել, որ 37-ամյա մարտիկը հաջորդ մենամարտը կանցկացնի այս տարվա ընթացքում։

«Չգիտեմ, թե երբ կվերադառնա Նգանուն։ Հույս ունեմ, որ դա տեղի կունենա 2024 թվականին։ Կարող եմ միայն հուսալ։ Ոչ մի ծնող չպետք է անցնի այն բանի միջով, ինչով անցավ Ֆրենսիսը։ Միայն ժամանակը ցույց կտա, թե ինչ է սպասվում նրան»,- ասել է մարզիչը։

Հիշեցնենք, որ Ֆրենսիս Նգանուն MMA-ում անցկացրել է 20 մենամարտ, տարել 17 հաղթանակ ու կրել 3 պարտություն։ UFC-ում նա նախորդ մենամարտն անցկացրել է 2022թ․ հունիսին՝ միավորներով հաղթելով Սիրիլ Գանին։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա