Logo

UFC-ի նախկին չեմպիոնի՝ PFL-ում նորամուտի հնարավոր ժամկետը

13:28 / 25.02.2024• Խառը մենամարտեր
null

UFC-ի ծանր քաշային կարգի նախկին չեմպիոն, կամերունցի մարտիկ Ֆրենսիս Նգանուն PROFESSIONAL FIGHTERS LEAGUE-ում նորամուտը կարող է նշել մինչև տարեվերջ։

Նգանուն փետրվարի 24-ին ներկա է եղել PFL vs. Bellator մրցաշարին, որի գլխավոր մենամարտում Ռենան Ֆերեյրան նոկաուտի է ենթարկել Ռայան Բադերին։ Սպասվում է, որ Նգանուն այս մրցաշարում նորամուտը կնշի Ռենան Ֆերեյրայի դեմ մենամարտով:

Լրագրող Ալիել Հելվանիի տեղեկություններով՝ Նգանուի՝ PFL-ում նորամուտի ժամկետը կախված է բրիտանացի բռնցքամարտիկ Էնթոնի Ջոշուայի հետ նրա մենամարտի արդյունքից: Նրանց միջև բռնցքամարտի կանոններով մենամարտը տեղի կունենա մարտի 8-ին։

Եթե ​​Նգանուն պարտվի այդ մենամարտում, այդ պարագայում նրա նորամուտը PFL-ում կարող է կայանալ ամռան վերջին: Եթե Նգանուն հաղթի Ջոշուային, ապա կամերունցու համար կարող է մինչև տարեվերջ կազմակերպվել այլ մենամարտ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ