UFC-ի թեթևագույն քաշային կարգում նախկին չեմպիոն Ժոզե Ալդոն շարունակում է հաջող ելույթները պրոֆեսիոնալ բռնցքամարտում MMA-ում կարիերան ավատելուց հետո:
Ռիո դե Ժանեյրոյում կայացած Shooto Boxing մրցաշարում 36-ամյա բրազիլացին մրցավարների միաձայն որոշմամբ հաղթել է Էստեբան Գաբրիելին՝ երրորդ անընդմեջ հաղթանակ գրանցելով պրոֆեսիոնալ ռինգում:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Ալդոն կարող է ցուցադրական մենամարտ անցկացնել ամերիկացի անպարտելի բռնցքամարտիկ Ֆլոյդ Մեյվեզերի հետ:
Հիշեցնենք, որ Ժոզե Ալդոն MMA-ում անցկացրել էր 39 մենամարտ, տարել 31 հաղթանակ, կրել 8 պարտություն:


