UFC-ի թեթևագույն քաշի նախկին չեմպիոն Դեյվեսոն Ֆիգերեդոն կանխատեսել է Մերաբ Դվալիշվիլի - Ումար Նուրմագոմեդով մենամարտի հաղթողին։
«Ավելի շատ հակված եմ, որ կհաղթի Մերաբը։ Չնայած նա չունի հարվածի լավ տեխնիկա, կարողանում է հոգնեցնել մրցակցին ու մենամարտը տեղափոխել պարտեր։ Մյուս կողմից, Ումարը հիանալի է ավարտում մենամարտերը պառկած դիրքում, ուստի դա լուրջ ռիսկ է Դվալիշվիլիի համար։ Ամեն դեպքում, ես պատկերացնում եմ` ինչպես են 5-ռաունդանոց մենամարտից հետո բարձրացնում Մերաբի ձեռքը»,- Ֆիգերեդոյի խոսքը մեջբերում է MMA Junkie-ն։
Վրացի Դվալիշվիլին թեթևագույն քաշային կարգի գործող չեմպիոնն է, օգտագոնում 22 մենամարտում տարել է 18 հաղթանակ, կրել 4 պարտություն։ Դաղստանցի Նուրմագոմեդովը բոլոր 18 մենամարտերն ավարտել է իր օգտին։ Կողմերը մրցելու են UFC-311 մրցաշարում հունվարի 18-ին Լոս Անջելեսում։