UFC-ի նախկին մարտիկներ Նեյթ Դիասը և Խորխե Մասվիդալը մրցել են պրոֆեսիոնալ բռնցքամարտում:
ԱՄՆ-ի Անահայմ քաղաքի Honda Center-ում կայացած մենամարտում մրցավարները հաղթանակը շնորհել են 39-ամյա Դիասին՝ 97-93, 98-92, 95-95:
Սա Դիասի առաջին հաղթանակն է պրոֆեսիոնալ ռինգում: Մինչև այս ամերիկացին մեկ մենամարտ էր անցկացրել պրոֆեսիոնալ բռնցքամարտում, 2023 թվականի օգոստոսին պարտվել էր Ջեյք Փոլին:
Ամերիկացի մարտիկները 2019 թվականի նոյեմբերին մրցել էին UFC 244-ում, 39-ամյա Մասվիդալը հաղթանակի էր հասել Դիասի նկատմամբ:

