UFC-ի առաջատար հայ մարտիկ Արման Ծառուկյանը գրառում է կատարել սոցցանցերում` անդրադառնալով թեթև քաշային կարգի չեմպիոն Իլյա Տոպուրիայի և բրիտանացի Փեդի Փիմբլեթի միջև հնարավոր մենամարտին:
Օրեր առաջ կայացած տիտղոսային մենամարտում Տոպուրիայի նոկաուտով հաղթանակից հետո 30-ամյա Փիմբլեթը դուրս էր եկել օկտագոն: Սպասվում է, որ առաջիկայում բրիտանացին հնարավորություն կստանա մենամարտելու թեթև քաշային կարգի գոտու համար:
«Իլյան ընդդեմ Փեդիի... Անկասկած, UFC-ի պատմության մեջ ամենակեղծ և անհամապատասխան մրցակցությունն է»,- գրել է թեթևքաշային հայ մարտիկը` հրապարակմանը կցելով նաև մարտի 22-ին Լոնդոնում տեղի ունեցած UFC Fight Night 254 մրցաշարից առաջ Տոպուրիայի և Փիմբլեթի ձեռքսեղմման տեսանյութը:
Ilia vs. Paddy. Easily the most fake and mismatched rivalry in UFC history. pic.twitter.com/ZQJZuTF4kN
— Arman Tsarukyan UFC (@ArmanUfc) July 7, 2025