UFC-ի Փառքի սրահի անդամ և միջին քաշային կարգի նախկին չեմպիոն, բրիտանացի Մայքլ Բիսպինգը քննադատել է թեթև քաշային կարգի չեմպիոն Էլյա Տոպուրիային, հայտնում է AgFight-ը:
Ավելի վաղ Տոպուրիան ասել էր, թե ավելի լավ է հրաժարվի չեմպիոնական գոտուց, քան մենամարտի հնարավորություն տա քաշային կարգի երկրորդ համար Արման Ծառուկյանին:
«Արման Ծառուկյանն իսկական սպառնալիք է թեթև քաշային կարգում յուրաքանչյուրի համար։ Նա ունի ամեն ինչ՝ ըմբշամարտ, հարվածներ, դիմացկունություն, ուժ, երիտասարդություն... Նա պարզապես հրեշ է։
Իլյա Տոպուրիան ասաց, որ եթե UFC-ն ստիպի իրեն մենամարտել Արմանի հետ, կհրաժարվի գոտուց։ Սա վատ նշան է նրա համար, ով նոր է չեմպիոն դարձել։ Դատելով արժանիքներից՝ Արմանն է իսկական տղամարդ։ Եթե դու չեմպիոն ես, պետք է մենամարտես լավագույնների հետ»,- ասել է Բիսպինգը:
Կարդացեք նաև՝


