Logo

UFC-ի Փառքի սրահի անդամը քննադատել է Տոպուրիային Ծառուկյանին հնարավորություն տալուց հրաժարվելու համար

14:37 / 31.07.2025Խառը մենամարտեր
null

UFC-ի Փառքի սրահի անդամ և միջին քաշային կարգի նախկին չեմպիոն, բրիտանացի Մայքլ Բիսպինգը քննադատել է թեթև քաշային կարգի չեմպիոն Էլյա Տոպուրիային, հայտնում է AgFight-ը:

Ավելի վաղ Տոպուրիան ասել էր, թե ավելի լավ է հրաժարվի չեմպիոնական գոտուց, քան մենամարտի հնարավորություն տա քաշային կարգի երկրորդ համար Արման Ծառուկյանին:

«Արման Ծառուկյանն իսկական սպառնալիք է թեթև քաշային կարգում յուրաքանչյուրի համար։ Նա ունի ամեն ինչ՝ ըմբշամարտ, հարվածներ, դիմացկունություն, ուժ, երիտասարդություն... Նա պարզապես հրեշ է։

Իլյա Տոպուրիան ասաց, որ եթե UFC-ն ստիպի իրեն մենամարտել Արմանի հետ, կհրաժարվի գոտուց։ Սա վատ նշան է նրա համար, ով նոր է չեմպիոն դարձել։ Դատելով արժանիքներից՝ Արմանն է իսկական տղամարդ։ Եթե դու չեմպիոն ես, պետք է մենամարտես լավագույնների հետ»,- ասել է Բիսպինգը:

Կարդացեք նաև՝

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ