Խառը մենամարտերի հայ մարտիկ Իսահակ Դուլգարյանն առաջին պարտությունն է կրել կարիերայում: ԱՄՆ-ը ներկայացնող կիսաթեթև քաշային կարգի մարտիկը UFC Vegas 88-ում պարտվել է ամերիկացի Քրիստիան Ռոդրիգեսին (11-1):
Մրցավարներից երկուսը 28-27 առավելությունը շնորհել են Ռոդրիգեսին, մեկը՝ Դուլգարյանին: Հայ մարտիկն առաջին և երկրորդ ռաունդներում գերազանցել է Ռոդրիգեսին, սակայն մրցավարները վերջնահաշվարկում հաղթանակը շնորհել են ամերիկացուն:
Մինչև այս 27-ամյա հայ մարզիկն օկտագոնում անցկացրել էր 6 մենամարտ և տարել նույնքան հաղթանակ:
UFC Vegas 88-ի գլխավոր մենամարտում էլ ծանր քաշային, լեհ Մարչին Տիբուրան (25-8) առաջին ռաունդում խեղդող հնարքով հաղթել է ավստրալացի Տայ Տույվասային (15-7)։


