UFC-ի ծանր քաշային կարգում նորընծա չեմպիոն, ամերիկացի Ջոն Ջոնսը կգլխավորի լավագույն մարտիկների ցանկը՝ անկախ քաշային կարգից (P4P), հայտնում է Bleacher Report-ը:
Լեգենդար մարտիկը, որը երեք տարվա դադարից հետո փոխել էր քաշային կարգը, առաջին ռաունդում խեղդող հնարքով հաղթել ֆրանսիացի Սիրիլ Գանին ու նվաճել չեմպիոնի տիտղոսը, թարմացված ցանկում կշրջանցի ընթացիկ առաջատար, կիսաթեթև քաշային կարգում չեմպիոն, ավստրալացի Ալեքս Վոլկանովսկիին: Լավագույն եռյակը կեզրափակի Ռուսաստանի ներկայացուցիչ Իսլամ Մախաչևը:
UFC-ի 10 լավագույն մարտիկների ցանկը (անկախ քաշային կարգից) կունենա հետևյալ տեսքը.
- Ջոն Ջոնս (ԱՄՆ)
- Ալեքսանդր Վոլկանովսկի (Ավստրալիա)
- Իսլամ Մախաչև (Ռուաստան)
- Լեոն Էդվարդս (Մեծ Բրիտանիա)
- Կամարու Ուսման (Նիգերիա)
- Իսրայել Ադեսանիա (Նոր Զելանդիա)
- Ալեքս Պերեյրա (Բրազիլիա)
- Ալջամեյն Ստեռլինգ (ԱՄՆ)
- Չարլզ Օլիվեյրա (Բրազիլիա)
- Բրենդոն Մորենո (Մեքսիկա)


