UFC-ն նախապատրաստում է փրոմոուշենի թեթև քաշային կարգի չեմպիոն Իսլամ Մախաչևի և Իլյա Տոպուրիայի միջև մենամարտը:
«Ծրագրի համաձայն՝ 28-ամյա Տոպուրիան չեմպիոնական գոտու համար պետք է մենամարտի կա՛մ ամռանը, կա՛մ տարվա վերջում»,- սոցցանցերում գրել է ինսայդեր Արիել Հալվանին:
Ավելի վաղ UFC-ի նախագահ Դանա Ուայթը հայտարարել էր, որ կիսաթեթև քաշային կարգի չեմպիոն Իլյա Տոպուրիան զիջում է տիտղոսը և տեղափոխվում է թեթև քաշային կարգ:
Վերջերս վրացի մարտիկը հայտարարել էր, որ իրեն մեկ հարված է հարկավոր՝ փրոմոուշենի թեթև քաշային կարգի չեմպիոն Իսլամ Մախաչևին նոկաուտի ենթարկելու համար:


