Logo

UFC. Օլիվեյրան խեղդող հնարքով հաղթել է Գամրոտին

10:47 / 12.10.2025Խառը մենամարտեր
null

Ռիո դե Ժանեյրոյում կայացած UFC Fight Night 261-ի գլխավոր մենամարտում օկտագոն են դուրս եկել թեթև քաշային կարգի մարտիկներ Չառլզ Օլիվեյրան ու Մաթեուշ Գամրոտը:

Բրազիլացի մարտիկը երկրորդ ռաունդում խեղդող հնարքով հաղթել է լեհ մրցակցին: 

35-ամյա Օլիվեյրան 36-րդ հաղթանակն է տարել օկտագոնում, ունի նաև 11 պարտություն: Գամրոտը գրանցել է 25 հաղթանակ և 4 պարտություն:

UFC-ի մրցաշարերը ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր մենամարտերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOSAndroid):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ