UFC-ի հերթական մրցաշարի գլխավոր մենամարտում Կառլոս Ուլբերգը հաղթեց Դոմինիկ Ռեյեսին:
Ուլբերգը կիսածանր քաշային կարգի մենամարտի առաջին ռաունդում նոկաուտի ենթարկեց մրցակցին: Ավստրալացին տարավ 9-րդ անընդմեջ հաղթանակը: Ընդհանուր առմամբ` Ուլբերգն ունի 14 հաղթանակ և մեկ պարտություն:
Ռեյեսը կրեց 5-րդ պարտությունը, նաև ունի 15 հաղթանակ:
UFC-ի մրցաշարերը ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում և Fast TV հավելվածում (iOS, Android):


