UFC Fight Night 257-ի գլխավոր մենամարտում օկտագոն են դուրս եկել Բրազիլիան ներկայացնող Ջոնի Ուոքերը և չինացի Չժան Մինգյանգը:
Կիսածանր քաշային կարգի մենամարտի ելքը վճռվել է երկրորդ ռաունդում, երբ Ուոքերը ծանր հարվածաշարով նոկաուտի է ենթարկել չինացուն:
Սա Ուոքերի 22-րդ հաղթանակն է օկտագոնում, նաև ունի 9 պարտություն: Մինգյանգը 19 հաղթանակ և 7 պարտություն ունի:
Շանհայի մրցաշարում հաղթանակներ են տարել նաև Ալջամեյն Սթեռլինգը և Սերգեյ Պավլովիչը:


