Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի 13-րդ տուրում առաջատար «Ուրարտուն» սեփական մարզադաշտում 3-1 հաշվով հաղթեց Երևանի «Նոային»:
Տանտերերի կազմում աչքի ընկան ռուս հարձակվող Մաքսիմ Մայրովիչը, բրազիլացի կիսապաշտպան Մարկոս Ժունիորն ու ուկրաինացի հարձակվող Դմիտրո Խլյոբասը: Հյուրերի միակ գոլը խփեց նիգերիացի վինգեր Ադամս Ֆրիդեյը:
«Ուրարտուն» 31 միավորով առաջատարն է, «Նոան» 5 միավորով վերջին՝ 10-րդ տեղում է:
Fastex Հայաստանի Պրեմիեր լիգա, 13-րդ տուր
«Ուրարտու» - «Նոա»՝ 3-1
Մաքսիմ Մայրովիչ, 12, Մարկոս Ժունիոր, 74, Դմիտրո Խլյոբաս, 86 - Ադամս Ֆրիդեյ, 70


