Logo

«Ուրարտուն» պայմանագիր է կնքել Ժիրայր Մարգարյանի հետ 

Հեղինակ
Հրայր Նազարյան
12:28 / 22.07.2022• Հայկական ֆուտբոլ
Պաշտոնական
Ժիրայր Մարգարյան

Երևանի «Ուրարտուն» մինչև 2022/23 թվականների մրցաշրջանի ավարտը նախատեսված պայմանագիր է կնքել Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Ժիրայր Մարգարյանի հետ, տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը։

Մարգարյանն այս տարվա մարտին վարձակալությամբ «Ուրարտու» էր տեղափոխվել ուկրաինական «Վերեսից»:

Նա «Ուրարտուի» (նախկին «Բանանց») մարզադպրոցի սան է։ Խաղացել է նաև «Շիրակում» և «Արարատում», ինչպես նաև մինչև 19 և 21 տարեկանների Հայաստանի հավաքականներում։ Հայաստանի ազգային հավաքականում նորամուտը նշել է 2021 թվականի նոյեմբերի 11-ին՝ դաշտ դուրս գալով Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականի հետ աշխարհի առաջնության ընտրական խաղում։ 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ