Թենիսի «Մեծ սաղավարտի» տարվա վերջին մրցաշար ԱՄՆ-ի բաց առաջնության տղամարդկանց և կանանց պայքարում աշխարհի առաջին ռակետները դուրս են եկել 1/8 եզրափակիչ:
Տղամարդկանց մենախաղում իտալացի Յանիկ Սիները 1/16 եզրափակիչում երեք սեթում 6-1, 6-4, 6-2 հաշվով հաղթել է ավստրալացի Քրիստոֆեր Օ'Քոնելին։ Մրցախաղը տևել է 2 ժամ 10 րոպե:
Սիները սեպտեմբերի 2-ին քառորդ եզրափակիչի ուղեգիրը կվիճարկի աշխարհի 14-րդ ռակետ, ամերիկացի Թոմի Փոլի հետ:
Լեհ թենիսիստուհի Իգա Շվյոնտեկն էլ երկու սեթում 6-4, 6-2 հաշվով հաղթել է ռուս Անաստասիա Պավլյուչենկովային: Մրցախաղը տևել է 1 ժամ 31 րոպե:
Շվյոնտեկը սեպտեմբերի 2-ին քառորդ եզրափակիչի ուղեգիրը կվիճարկի Ռուսաաստանը ներկայացնող Լյուդմիլա Սամսոնովայի հետ:


