Logo

US Open. Եզրափակիչում` Սիներ - Ալկարաս

11:15 / 06.09.2025Թենիս
null

Աշխարհի առաջին ռակետ Յանիկ Սիները դուրս է եկել «Մեծ սաղավարտի» տարվա վերջին մրցաշար ԱՄՆ-ի բաց առաջնության տղամարդկանց մենախաղի եզրափակիչ:

Մրցաշարի գործող չեմպիոնը կիսաեզրափակիչում 6-1, 3-6, 6-3, 6-4 հաշվով հաղթել է աշխարհի 27-րդ ռակետ Ֆելիքս Օժե-Ալյասիմին: Իտալացին կանադացու արգելքը հաղթահարել է 3 ժամ 20 րոպեում:

Սիները տիտղոսը կփորձի պաշտպանել աշխարհի երկրորդ ռակետ Կառլոս Ալկարասի դեմ պայքարում: Իսպանացին կիսաեզրափակիչում հաղթել էր Նովակ Ջոկովիչին:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ