Աշխարհի առաջին ռակետ Յանիկ Սիներն ու 12-րդ ռակետ Թեյլոր Ֆրիցը դուրս են եկել թենիսի «Մեծ սաղավարտի» տարվա վերջին մրցաշար ԱՄՆ-ի բաց առաջնության տղամարդկանց մենախաղի եզրափակիչ:
Իտալացի Սիները կիսաեզրափակիչում երեք սեթում 7-5, 7-6, 6-2 հաշվով հաղթել է աշխարհի 25-րդ ռակետ, բրիտանացի Ջեք Դրեյփերին: Մրցախաղը տևել է 3 ժամ 3 րոպե:
Ամերիկացի Ֆրիցն էլ կիսաեզրափակիչում պայքարից դուրս է թողել հայրենակցին` Ֆրենսիս Տյաֆուին: Ֆրիցը աշխարհի 20-րդ ռակետին հաղթել է 5 սեթում` 4-6, 7-5, 4-6, 6-4, 6-1: Մրցախաղը տևել է 3 ժամ 18 րոպե:
US Open-ի եզրափակիչը տեղի կունենա սեպտեմբերի 8-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 22:00-ին:
US Open-ի տղամարդկանց մենախաղի մրցանակային հիմնադրամը 75 միլիոն դոլար է։ Այս տարի տիտղոսը չէր կարողացել պաշտպանել աշխարհի երկրորդ ռակետ, սերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչը, որը սենսացիոն պարտություն էր կրել երրորդ շրջանում։


