Logo

US Open. Ջոկովիչը կիսաեզրափակիչում է ու կխաղա Ալկարասի հետ

12:23 / 03.09.2025Այլ մարզաձևեր
null

Նովակ Ջոկովիչը «Մեծ սաղավարտի» տարվա չորրորդ մրցաշար ԱՄՆ-ի բաց առաջնության տղամարդկանց մենախաղի կիսաեզրափակիչում է:

Սերբ թենիսիստը քառորդ եզրափակիչում 6-3, 7-5, 3-6, 6-4 հաշվով հաղթել է ԱՄՆ-ի ներկայացուցիչ Թեյլոր Ֆրիցին: Մրցախաղը տևել է 3 ժամ 26 րոպե: 

Ջոկովիչը 10 էյս է կատարել, գրանցել 8 կրկնակի սխալ: Սերբ թենիսիստը 14-րդ անգամ է դուրս եկել ԱՄՆ-ի բաց առաջնության կիսաեզրափակիչ՝ կրկնելով Ջիմի Քոնորսի ռեկորդը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ