Նովակ Ջոկովիչը «Մեծ սաղավարտի» տարվա չորրորդ մրցաշար ԱՄՆ-ի բաց առաջնության տղամարդկանց մենախաղի կիսաեզրափակիչում է:
Սերբ թենիսիստը քառորդ եզրափակիչում 6-3, 7-5, 3-6, 6-4 հաշվով հաղթել է ԱՄՆ-ի ներկայացուցիչ Թեյլոր Ֆրիցին: Մրցախաղը տևել է 3 ժամ 26 րոպե:
Ջոկովիչը 10 էյս է կատարել, գրանցել 8 կրկնակի սխալ: Սերբ թենիսիստը 14-րդ անգամ է դուրս եկել ԱՄՆ-ի բաց առաջնության կիսաեզրափակիչ՝ կրկնելով Ջիմի Քոնորսի ռեկորդը:


