Աշխարհի երկրորդ ռակետ Կառլոս Ալկարասը դուրս է եկել Նյու Յորքում ընթացող Միացյալ Նահանգների բաց առաջնության տղամարդկանց մենախաղի երրորդ շրջան։
Իսպանացին անընդմեջ սեթերում հաղթել է իտալացի Մատիա Բելուչիին: Ալկարասը պարտվել է ընդամենը 4 գեյմ և հաղթել է 6-1, 6-0, 6-3 հաշվով։
Հաջորդ փուլում Ալկարասի մրցակիցը Լուսիանո Դարդերին է։
Կառլոս Ալկարասը կարիերայում «Մեծ սաղավարտի» առաջին տիտղոսը հաղթել է հենց US Open-ում (2022թ.): Այս մրցաշրջանում իսպանացին «Մեծ սաղավարտի» մրցաշարերից հաղթել է «Ռոլան Գարոսը»:
Կարդացեք նաև՝


