Logo

US Open. Կառլոս Ալկարասը երրորդ շրջանում է

10:24 / 28.08.2025Այլ մարզաձևեր
null

Աշխարհի երկրորդ ռակետ Կառլոս Ալկարասը դուրս է եկել Նյու Յորքում ընթացող Միացյալ Նահանգների բաց առաջնության տղամարդկանց մենախաղի երրորդ շրջան։ 

Իսպանացին անընդմեջ սեթերում հաղթել է իտալացի Մատիա Բելուչիին: Ալկարասը պարտվել է ընդամենը 4 գեյմ և հաղթել է 6-1, 6-0, 6-3 հաշվով։ 

Հաջորդ փուլում Ալկարասի մրցակիցը Լուսիանո Դարդերին է։ 

Կառլոս Ալկարասը կարիերայում «Մեծ սաղավարտի» առաջին տիտղոսը հաղթել է հենց US Open-ում (2022թ.): Այս մրցաշրջանում իսպանացին «Մեծ սաղավարտի» մրցաշարերից հաղթել է «Ռոլան Գարոսը»:

Կարդացեք նաև՝

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ