Logo

US Open. Կարեն Խաչանովը 4-րդ շրջանում է

Հեղինակ
Վարդան Ղազարյան
00:59 / 03.09.2022• Թենիս
null

Նյու Յորքում շարունակվող թենիսի «Մեծ սաղավարտի» տարվա վերջին մրցաշար ԱՄՆ-ի բաց առաջնությունում աշխարհի 31-րդ ռակետ, Ռուսաստանը ներկայացնող Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ։

Երրորդ շրջանում հայ թենիսիստը հաղթեց Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչ Ջեք Դրեյփերին, որը երրորդ սեթում հրաժարվեց շարունակել մրցախաղը։

Խաչանովն առաջին սեթում հաղթեց 6-3 հաշվով, բայց երկրորդում զիջեց առավելությունն ու բրիտանացուն թույլ տվեց հավասարեցնել հաշիվը՝ 4-6։ Երրորդ սեթում Դրեյփերը 5-6 հաշվի ժամանակ վնասվածքի պատճառով հրաժարվեց պայքարից։

Հաջորդ շրջանում Խաչանովը կմրցի կա՛մ իսպանացի թենիսիստ Պաբլո Կարենյո-Բուստայի, կա՛մ Ավստրալիայի ներկայացուցիչ Ալեքս դե Մինորայի հետ։

ԱՄՆ-ի բաց առաջնությունն անցկացվում է օգոստոսի 29-ից սեպտեմբերի 11-ը։ Մրցաշարի գործող չեմպիոնը ռուս թենիսիստ, աշխարհի առաջին ռակետ Դանիիլ Մեդվեդեևն է։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ