Logo

US Open. Կվիտովան պարտվեց առաջին շրջանում և ավարտեց կարիերան

20:54 / 25.08.2025Թենիս
Պաշտոնական
null

Հանրահայտ չեխ թենիսիստուհի, աշխարհի նախկին երկրորդ համար Պետրա Կվիտովան «Մեծ սաղավարտի» տարվա վերջին մրցաշար ԱՄՆ-ի բաց առաջնության կանանց մենախաղի առաջին շրջանում պարտվելուց հետո հայտարարել է կարիերան ավարտելու մասին:

«Ուիմբլդոնի» կրկնակի չեմպիոնը 1-6, 0-6 հաշվով պարտվեց աշխարհի 107-րդ ռակետ Դիան Պարիին: Ֆրանսուհին 35-ամյա չեխի արգելքը հաղթահարեց 51 րոպեում:

Մրցախաղի ավարտից հետո մրցաշարի կազմակերպիչները Կվիտովայի ելույթների վերաբերյալ հուզիչ տեսանյութ են ներկայացրել:

Կվիտովան նաև WTA-ի մրցաշարերի 29 տիտղոս է նվաճել, 2016 թվականի Ռիոյի Օլիմպիական խաղերում էլ դարձել էր բրոնզե մեդալակիր:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ