Logo

US Open. Փարիզ-2024-ի չեմպիոն Ցինվենը մեկնարկեց կամային հաղթանակով

22:23 / 26.08.2024Թենիս
null

Փարիզի Օլիմպիական խաղերի չեմպիոն, չինացի թենիսիստուհի Չժեն Ցինվենը «Մեծ սաղավարտի» տարվա չորրորդ մրցաշար ԱՄՆ բաց առաջնությունում մեկնարկեց կամային հաղթանակով:

Աշխարհի 7-րդ ռակետը 1/64 եզրափակիչում երեք սեթում 4-6, 6-4, 6-2 հաշվով հաղթեց ԱՄՆ-ի ներկայացուցիչ Ամանդա Անիսիմովային (50-րդ ռակետ): Մրցախաղը տևեց 2 ժամ 18 րոպե:

Ցինվենը 1/32 եզրափակիչում կմրցի 20-ամյա ռուս թենիսիստուհի Էրիկա Անդրեևայի դեմ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ